hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 23-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Շատ էր սիրում զբաղվել ձգումներով և վազքով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և եղբայրների հետ։ Սիրած էակի մասին տեղեկություններ չկան։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ հանգիստ, բարի, կարգապահ և նպատակասլաց երիտասարդ էր։

Յուրահատկություններ
Տարբերվում էր իր կոկիկությամբ, ինչը նկատելի էր թե՛ դպրոցում, թե՛ տանը։

Երազանքները
Նա սովորում էր դեղագործական բաժնում և երազում էր ունենալ սեփական դեղատուն ու բիզնես։

Վերջին խոսքերը
Վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին` առավոտյան 10:20-ին, Գորիսից։ Նա ասել է. «Մամ ջան, մենք գնում ենք կռվի, կներես ինձ։ Հոպարիս կասես չգա իմ մոտ, եղբորս կասես թող մնա չգա, ինքը փոքրիկ ունի»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Կուբաթլուում։ Հովհաննեսը, լինելով հատուկ ջոկատային, փրկել է շատ զինվորների և իրենց հրամանատարի կյանքը։ Նա զոհվել է դիպուկահարի հարվածից՝ հերոսաբար ծառայելով իր հայրենիքին։