
Ծնվել է
Ծնվել է 1973 թ․ հոկտեմբերի 9-ին Ապարանում։ Մասնակցել էր ապրիլյան պատերազմին, հետո զբաղվում էր անասնապահությամբ։
Ոգեշնչումը
Ուներ երեք երեխա։ Նրանցով էր ապրում, ցավոք՝ թոռնիկներին չհասցրեց տեսնել։
Ընտանեկան կապը
Սիրում էր հողը, աշխատում էր անդադար։ Ամեն պահն անցկացնում էր ծնողների ու ընտանիքի հետ։
Բնավորությունը
Բարի էր, օգնող, նվիրված։ Ասում էին՝ եթե նույնիսկ գումար չունենար, բայց մեկը խնդրեր, միևնույն է կգտներ ու կտար։
Երազանքները
Ուներ բազմաթիվ ծրագրեր, բայց ոչ մեկը չիրականացավ։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 2-ին զանգեց․ «Շատ չեմ կարող խոսել, քեզ ուշ կզանգեմ, բալ ջան»։ Այլևս չզանգեց…
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Զոհված թշնամիների վրայից զենք էր բերում։ Ասել էր՝ «Ես ուրիշի տղային կօգնեմ, ուրիշն էլ՝ իմ տղային»։