
Ծնվել է
Ծնվել է 1986 թ․ օգոստոսի 11-ին Երևանում։ Սիրում էր կյանքը, իր գործը, իր հայրենիքը։
Ոգեշնչումը
Ասում էր՝ «Աշխատանքս իմ կյանքի իմաստն է»։ Հավատարիմ էր զինվորներին, իր առաքելությանը։
Ընտանեկան կապը
Ապրում էր ընտանիքով։ Ուներ երկու երեխա, ժամանակն անցկացնում էր նրանց ու ընկերների հետ։
Բնավորությունը
Խիստ տեսք ուներ, բայց ջերմ հոգի։ Բոլորին հասնող, հարգված ու սիրելի։
Երազանքները
Նպատակը տուն ունենալն էր։ Աֆղանստանից վերապատրաստումից վերադարձավ ու մեկնեց պատերազմ։
Վերջին խոսքը
Միշտ ասում էր՝ «Խոստացի, որ ուժեղ ենք լինելու ու երբեք հետ նահանջ չենք անելու…»։ Այդ խոսքերը կնոջ համար դարձան կյանքի ուժ։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Քարվաճառում։ Վիրավորվել էր ոտքից, բայց ասել էր՝ «հանկարծ չմտածեք հեսա ոտքս վիրակապելու ենք բարձրանամ…»։ Դա վերջին անգամն էր։