
Ծնվել է
1968 թվականի հունվարի 4-ին, Սիսիանում, հետո տեղափոխվել Երևան։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։ Շատ հայրենասեր էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ։ Երազում էր որդի ունենալ, բայց ցավոք՝ միայն մեկ տարի վայելեց իր որդուն։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հիանալի մարդ էր, լավ ընկեր, ամուսին ու հայր։ Ազնիվ էր ու միշտ լավով էին հիշում։
Երազում էր
Որդին մեծանա ազատ հայրենիքում, հենց դրա համար էլ գնացել էր պատերազմ, որ իր որդին այլևս չգնա։ Երազում էր նաև, որ որդին իր պատկերացրածի պես բժիշկ դառնա:
Յուրահատկություններ
Շատ կազմակերպված, արագ կողմնորոշվող, նպատակասլաց, արդար, հստակ որոշումներ էր ընդունում։
Սիրում էր
Գրել, տարբեր բաներ էր գրում, սակայն նրա ստեղծած գրառումները չեն պահպանվել։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ին ասել էր՝ «Վիճակը շատ վատ է, Էրեխուս լավ կնայես, սիրում եմ քեզ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածներից։