hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մայիս Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերներով, փոքրուց շատ սիրել էր ընկերությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ 5 ու կես տարեկանից հաճախել էր ջրացատկի, մեդալներ էր վաստակել։ Հաճախում էր նաև ԹՈՒՄՈ կենտրոն:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ազնիվ ու ընկերասեր էր։ Նա դպրոցի փայլուն սանն էր։

Երազում էր
Շարունակել ուսումը:

Յուրահատկություններ
Շատ բարի, խելացի ու համեստ էր։

Սիրում էր
Նկարել։

Վերջին խոսքերն էր
«Դուխներդ չկորցնեք, մամ՝ բան չկա, ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Ֆիզուլիում։