hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաղարշակ Թադեվոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1981 թվականի հուլիսի 27-ին, Արմավիրի մարզի, քաղաք Արմավիրում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն փոքր բան։ Կյանքը շատ էր սիրում ու ուզում էր ապրել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մեծ շրջապատում։ Լավ անուն ու համբավ ուներ, սիրում էր վայելել ուրախությունը։ Բոլորին ժամանակ էր հատկացնում։ Շատ տաղանդավոր էր ամեն ինչում ու երեխաների հետ էր շատ ժամանակ անցկացնում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավատես, բարի, անկեղծ, ուրախ, ու միշտ հասնող էր։ Բոլորի կողմից հարգված ու սիրված էր։

Յուրահատկություններ
Անսահման բարի էր։ Իրենք 3 եղբայր էին, հայրն արդեն մահացել էր։ Պապիկից ժառանգված տունը, մեքենան ու ամեն ինչ ծախեց ու բաժանեց իր եղբայրների մեջ՝ ասելով, «Ես որպես հայր պիտի լինեմ իրենց համար»։

Սիրում էր
տարբեր բաներ ստեղծագործել: Գեղեցիկ ֆուրշետներ էր սարքում և նկարում:

Վերջին խոսքերն էր
«Դիանչո ջան, ես քեզ շատ սիրում եմ, իմ էրեխեքին քեզ եմ վստահում, իհարկե ես կգամ, բայց իմացի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 13-ին Քարվաճառում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։