
Ծնվել է
1995թ. մարտի 20-ին Արմավիր քաղաքում։
Իր կյանքի կենտրոնը կինն էր
Ժամանակն անցկացնում էր նրա կողքին՝ սիրով ու նվիրվածությամբ։
Ընկերների հիշողություններում
Բոլորը նրան հիշում են որպես բարի, հասնող, նրբազգաց մարդ։
Նրա մեծ ցանկությունն էր
Ունենալ շատ երեխաներ, մեծ ընտանիք, լի երջանկությամբ։
Բնավորության յուրահատկությունները
Իր մեջ ամեն բան էր՝ հոգատարություն, ընկերասիրություն, աշխատասիրություն։ Մարդ, որից սեր էր բխում։
Կյանքի գործը
Նրա կյանքը հայրենիքի համար ծառայությունն էր։ Հպարտությամբ էր կրում համազգեստը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 9-ի առավոտյան ասաց. «Լավ նայեք ձեզ, կզանգեմ»։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 10, Ջաբրայիլ: Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։