
Ծնվել է
1972 թվականի օգոստոսի 6-ին, Աշտարակում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և ծառայությունը: Ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքին։ 16 տարեկանում մասնակցել է Արցախյան առաջին կռվին, հետո եղել է երկրապահ ջոկատում։ Մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երկրապահ ջոկատի ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Երիտասարդ ու պատրաստակամ էր օգնելու։
Երազում էր
Խաղաղություն լինի հայրենիքում:
Յուրահատկությունները
Շատ նվիրված էր իր գործին ու հայրենիքին։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերին գնացել էր տղային տեսակցության և ասել «Կիսատ գործեր ունեմ, գնում եմ դրանք ավարտելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ջաբրաիլում։