hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թվականի հունիսի 1-ին, Վաղարշապատում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը։ Սիրում էր տոնել, ուտել-խմել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ։ Ամեն շաբաթ միասին տարբեր տեղեր էին գնում, շատ կենսուրախ մարդ էր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված, ընկերասեր, ու միշտ աջակցող էր։ Պատերազմի ժամանակ զինվորներին համախմբում էր միասին տոնելու։

Երազում էր
Երեխաներին բարձրագույն կրթություն տալ ու կնոջը մեքենա վարել սովորեցներ։

Յուրահատկություններ
Վերապատրաստումներ էր անցել Սիրիայում և Մոսկվայում։ Համեստ ու խելացի էր։

Սիրում էր
Նկարել։

Վերջին խոսքերն էր
2020 թվականի հոկտեմբերի 25-ին ասել է․ «Ես լավ եմ, դուք լավ մնացեք, կզանգեմ, դուք չզանգեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Կուբաթլուում, զոհվել է մեքենան ձորը ընկնելու հետևանքով։