hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Զաքարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Դեկտեմբերի12-ին, 1975 թ., Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Արտակին ոգեշնչում էին իր ընտանիքը, երեխաները և ծնողները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Արտակը ժամանակը անցկացնում էր ընտանիքի հետ։ Նա ամուսնացած էր և ունի 2 տղա։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես դրական, կոկիկ, բարի, կամեցող և ընկերասեր մարդ։

Երազանքները
Արտակը երազում էր, որ իր տղան ծառայի ու անվնաս վերադառնա։

Յուրահատկություններ
Նրա յուրահատկությունը բարիությունն էր և լավ պահվածքը։

Ստեղծագործություն
Արտակը չի զբաղվել ստեղծագործությամբ։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը եղել է 2020 թ. հոկտեմբերի 5-ին, երբ ասել է՝ «Մարտական եմ, լավ եմ»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը տեղի է ունեցել 2020 թ. հոկտեմբերի 5-11-ին Ֆիզուլիում։ Կռվի ընթացքում նա զոհվել է։