hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Փաթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թվականի սեպտեմբերի 1-ին, Հադրութի շրջանի, Մեծ Թաղեր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, հատկապես՝ իր փոքրիկի ծնվելուց հետո։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ մարդկային էր, նվիրված։ Վերջին վերնահագուստը զինվորներին էր հանել տվել։

Երազում էր
Մեծ ընտանիք ունենալու մասին: Ցանկանում էր 4 երեխա ունենալ և զբաղվել վիրաբուժությամբ։

Յուրահատկություններ
Նվիրված հայր էր, մարդկային, ամեն բան կապում էր երեխայի հետ։

Վերջին խոսքերն էր
«Քեզ լավ կպահես, Էրեխուս լավ կնայես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 13-ին, Վարանդայում։ Զոհվել է շտապ օգնության մեքենային հարվածելու հետևանքով։