
Ծնվել է
Հուլիսի 6-ին, 1974 թ., ԼՂՀ-ում՝ Մեծ թաղեր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Վահրամը ոգեշնչվել էր բնությամբ, նկարներով և գրքերով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Վահրամը սիրում էր ժամանակը անցկացնել իր ուսանողների հետ՝ որպես դասախոս։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես մաքուր հայրենասեր, ազգասեր և քրիստոնյա մարդ։
Երազանքները
Վահրամի իրականացած երազանքներից էր գիտական թեզը պաշտպանելը և գիտությունների թեկնածու դառնալը։ Չիրականացած երազանք էր ամուսնանալը։ Նա ցանկացել էր թեզը տպագրել, բայց իր կյանքի օրոք դա չի տեղի ունեցել։ Հետագայում բարերարի միջոցով թեզը տպագրվել է։
Յուրահատկություններ
Վահրամը շատ էր կարդում, սիրում էր ռադիո լսել, գրում էր հոտվածներ և գնում ուխտագնացության։
Ստեղծագործություն
Վահրամը ստեղծագործել է բանաստեղծություններ և թեզեր։ Նրա թեզերից մեկը կոչվում էր «Խիզախ արծիվները», որը նվիրված է 1915 թ. հայ աղջիկներին, որոնք մահացել են ժայռերից նետվելով՝ գերի չընկնելու համար։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին զրույցը եղել է պատերազմի դաշտում եղբոր հետ, որտեղ միասին են կռվել։ Նա ասել է, որ վիրավորվել է և հետո զոհվել։
Վերջին հերոսական մարտը
Վերջին հերոսական մարտը տեղի է ունեցել Մեծ թաղեր գյուղում հոկտեմբերի 22-ին։ Վահրամը զոհվել է դիպուկահարի հարվածից։ Նա մասնակցել է 90-ականների պատերազմին, որտեղ հետախուզական ջոկատով մեծ հաջողություններ են գրանցել։