hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավետիս Նահապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Դեկտեմբերի 17-ին, 1996 թ., Արարտի մարզի Վանաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ավետիսը հայրենասիրությամբ ոգեշնչվել էր և ցանկացել էր դառնալ զինվոր։ Ուրախանում էր իր հարազատների հաջողությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ավետիսը սիրում էր ժամանակը անցկացնել ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես աշխույժ, ժպտերես, խելացի և հնարամիտ մարդ։

Երազանքները
Ավետիսը երազում էր զինվոր դառնալու մասին և ընդունվել էր զինվորական ծառայության։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր թույլերին օգնելու ցանկությամբ, թե դպրոցում, թե ուսանողական տարիներին։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 13-ին՝ «Մամ լաց մի եղիր, հայրենիքը առաջնային է, պիտի փրկենք»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին հերոսական մարտը եղել է Հադրութում հոկտեմբերի 15-ին, որտեղ Ավետիսը դիպուկահարի հրամանատար էր։ Մարտի ընթացքում նա բարձրացել է դիրքեր, օգնել է վիրավոր ընկերոջը, վիրակապել նրան, և հետ վերադառնալիս զոհվել է դիպուկահարի հարվածից։