
Ծնվել է
Փետրվարի 7-ին, 1996 թ., Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նարեկը ոգեշնչվել էր հողագործությամբ, անասնապահությամբ, գյուղական տարբեր աշխատանքներով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Նարեկը սիրում էր ժամանակը անցկացնել ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես շատ լավ մարդ, ով ուներ լավ պահվածք։
Երազանքները
Նարեկի իրականացված երազանքը եղել է որպես վարձկան աշխատելը, իսկ չիրականացած երազանքը՝ տուն կառուցելը և նոր աշխատանք ունենալը։
Յուրահատկությունները
Նարեկը յուրահատուկ էր իր պահվածքով և համեստությամբ։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 14-ին՝ «Լավ եմ և շատ չեմ կարող խոսել, ես կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը տեղի է ունեցել Ջաբրաիլում հոկտեմբերի 16-ին։ Երբ մայրը զանգահարել է խոսելու նպատակով, հեռախոսը վերցրել են ադրբեջանցիները և ԼՂՀ բարբառով ասել են, որ Նարեկը մահացել է։