hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էռնեստ Ապրեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Մարտի 30-ին, 1979 թ., ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախանում էր իր ընտանիքի և երեխայի երջանկությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Էռնեստը սիրում էր ժամանակը անցկացնել իր ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերները նկարագրում են նրան որպես քաջ, ազնիվ մարդ, իսկ հարազատները՝ սիրված և հարգված մարդ։

Երազանքները
Էռնեստը երազում էր երեխային ապահովել լավ ապագայով։ Իրականացած երազանքը եղել է ամուսնանալը և ընտանիք կազմելը։

Յուրահատկությունները
Նա յուրահատուկ էր իր բարությամբ և տեսակով։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 16-ին ասել է, որ շատ վատ է իր տեղը, հետո հնարավորության դեպքում կզանգի։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը տեղի է ունեցել Հադրութում հոկտեմբերի 16-ին։ Տեսնելով վիրավոր ընկերոջը՝ Էռնեստը դեղերով գնացել է օգնության, և օգնելուց հետո, հետ վերադառնալու պահին, մահացել է ԱԹՍ-ի հարվածից։