hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արշակ Ավագիմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
ԼՂՀ-ում Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր հայրենասիրությամբ և իր հաջողություններով ռազմական ոստիկանության ոլորտում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Արշակը ժամանակը սիրում էր անցկացնել ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես սիրելի և հարգելի մարդ, բոլորի աչքի լույս։

Երազանքները
Արշակը երազում էր լավ տուն ունենալ, բայց այն կիսատ էր մնացել և չհասցրեց ավարտել։

Յուրահատկությունները
Նա յուրահատուկ էր ուրիշներին օգնելու և լավություն անելու պատրաստակամությամբ։ Ամեն տարի Նոր տարվանից առաջ նա 4 ընկերներով գառ է տարել մանկատան սաների համար։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 27-ին։ Այդ պահին նա եկել է տուն, մորից վերցրել իր զինվորական հագուստը և առանց կանչելու մեկնել պատերազմ։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը տեղի է ունեցել Մատաղիսում սեպտեմբերի 27-ին։ Արշակը, արկեր տեղափոխելիս, տանկի հարվածից մահացել է։