hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հուսիկ Հովակիմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ապրիլի 23-ին, 1996 թ., Արարատի մարզի Բերքանուշ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հուսիկը ուրախանում էր իր ընտանիքի անդամների և քույրիկների երեխաների հետ շփումով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հուսիկը ժամանակը սիրում էր անցկացնել ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես արտակարգ անձնավորություն, նվիրված մարդ։

Երազանքները
Նրա երազանքը եղել է Ֆրանսիայում խոհարարական ակադեմիայում սովորելը։

Յուրահատկությունները
Հուսիկը յուրահատուկ էր իր տեսակով, նվիրված էր բոլորին։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 21-ին։ Նա ասել է. «Ար այս համարին էլ չզանգեն, ամեն-ինչ նորմալ է, լավ է»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Հադրութում։ ԱԹՍ-ն ընկել է շտապօգնության մեքենայի վրա, երբ վիրավոր ընկերոջը տեղափոխում էին։ Ընդհանուր առմամբ, բոլորը մահացել են։