hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեռնիկ Աղաբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Հուլիսի 6-ին, 1985 թ., ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր զինվորական կյանքով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ունի 2 տղա և 1 աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես ամենաազնիվ, արդար, պարտաճանաչ, հայրենասեր մարդ։

Երազանքները
Երազում էր ապրել իր հողի վրա, իր հայրենիքում, խաղաղ ապրեր։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր արդարությամբ և դրական լինելու կարողությամբ։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 10-ին։ Նա ասել է. «Ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։ Ես չեմ պատկերացնում, որ տղամարդը ուրիշ մահով մահանա, եթե ոչ միայն զենքը ձեռքին»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին հերոսական մարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիում։ ԱԹՍ-ի հարվածից ստացել է վիրավորում, բայց իր ոտքով գնացել է շտապօգնության մեքենայի մոտ և տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են, սակայն ապարդյուն։