
Ծնվել է
Հոկտեմբերի 15-ին, 1996 թ., Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում և ուրախանում էր ամեն ինչից. բոլորին օգնելուց ուրախանում էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը հիմնականում անցկացնում էր ընկերների և բոլորի հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես ուժեղ, բարի, հավատարիմ, ընկերասեր, հասնող և խորհրդատու մարդ։
Երազանքները
Երազում էր դառնալ փոքր տարիքից ամերիկյան զինվորների նման զինվոր։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր ընկերասիրությամբ և բարությամբ։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 25-ին։ Ասել է. «Մամ, որ հանկարծ 1 օր չզանգեմ, չմտածես, շատ հոգնած եմ»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին հերոսական մարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին Ջաբրաիլում, հետո Զանգելանում։ Գիշերը գործողության ժամանակ վիրավորվել և այնտեղ էլ մահացել։