
Ծնվել է
Ծնվել է 1995-ի ապրիլի 3-ին, ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր իր կյանքով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընտանիքի, ընկերների և սիրած էակի հետ միասին։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են
Նրան նկարագրում են որպես բարի, ամեհ, նպատակասլաց և կամեցող մարդ։
Երազանքները
Երազում էր ամուսնանալ, բիզնեսներ էր ուզում ստեղծել։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր մարդկանց իր հասնելու կարողությամբ։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է քրոջ հետ սեպտեմբերի 26-ին։ Ասել է. «Արագ պատրաստվե՛ք, դուրս եկե՛ք, այստեղ մի՛ մնացեք»։ Իսկ մոր հետ խոսելիս հարցրել է. «Ո՞նց եք, ի՞նչ եք անում, որտե՞ղ եք»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է նոյեմբերի 1-ին Կարմիր շուկայի դպրոցի բակում։ Մահացել է բայրաքթարի հարվածից։