hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մխիթար Աղաբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 2002-ի հունիսի 7-ին, ԼՂՀ-ում՝ Վաղուհաս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախացնում էր իր հաջողությունները, մոր երջանկությամբ ուրախանում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների, հարազատների և ամենից շատ համակարգչի առջև ծրագրեր գրելով։ Սիրած էակ չի ունեցել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես կարգապահ, լավ մարդ, բոլորի կողմից սիրված։

Երազանքները
Երազում էր ծրագրավորող դառնալ և ապրել բարեկեցիկ կյանքով։

Յուրահատկությունները
Յուրահատուկ է եղել իր չափից ավելի նվիրվածությամբ և ամաչկոտությամբ։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 29-ին։ Ասել է, որ «Գյուղի մոտ ենք հանգստանալու 3 օր։ Այսօր 7 ժամ կռվել ենք Ջաբրաիլից-Մարտունի»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է Մարտունիում հոկտեմբերի 30-ին։ Մեքենայով տեղափոխվելիս 20 զինակից ընկերներով ԱԹՍ-ի հարվածից մահացել են։