hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թվականի ապրիլի 13-ին, ԼՂՀ, Հադրութում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի անկախությունը։ Ուզում էր, որ հայրենիքը միշտ ազատ ու անկախ լինի։ Շատ հայրենասեր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, բարի, լավ ամուսին էր, կատակասեր ու լավատես մարդ։

Յուրահատկություններ
Կատակասեր էր, միշտ հումորով տրամադրություն էր ստեղծում։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 9-ին ասել է․ «Լավ մնացեք, ժամանակ չկա»։ Մտածում էին, թե պատերազմը կարճ կտևի, բայց հակառակը եղավ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 27-ից մասնակցել է մարտերին, իսկ հոկտեմբերի 10-ին զոհվել է դիպուկահարի կրակոցից։