hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Բեգլարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 10-ին, ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր ամեն ինչով, բոլորի հանդեպ լավը լինելուց, առողջ լինելուց։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր քրոջ և եղբոր հետ։ Սիրած էակ չի ունեցել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես աշխատասեր, բարի, հոգատար, անցախ, կատակասեր մարդ։

Երազանքները
Երազում էր հայրենիքի պարտքը լիարժեք կատարեր և ապրեր իր Հայաստանում։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր մարդամոտությամբ։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 28-ին։ Ասել է. «Մերս, սրբությունս, հեռուստացույցով ինչ ասում են, խաբում են: Մենք կռիվ ենք տալիս, բայց պատերազմը ծախված է»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է հոկտեմբերի 28-ին Շեխեր գյուղում ականանետի հարվածից։ Հրամանատարը ասել է, որ հերոսական արարքներից եղել է այն, որ Հադրութում երկնքից կրակ էր թափվում գլուխներին, բայց միևնույն է, զենք է հասցրել իր ընկերներին։