hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուսլան Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թվականի Հունիսի 11-ին, ԼՂՀ, Մարտակերտում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախ մարդ էր և շրջապատում սիրված անձնավորություն էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և զինվորների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր և հոգատար մարդ էր։ Միշտ պատրաստ էր օգնել, սիրտը կտար իր ընկերոջը։

Երազում էր
Որդի ունենալ։ Նրա առաջնեկը հիվանդությունից մահացել էր։ Պատերազմի օրերին ասում էր կնոջը․ «Որ գամ, իմ համար տղա կունենա՞ս», և կինը պատասխանում էր՝ «Հա, մենակ արի»։

Յուրահատկություններ
Հայրենասեր էր, և յուրաքանչյուր հայի խորհուրդ էր տալիս իր գործով ցույց տալ հայրենասիրությունը։ Երազում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ազատ և անկախ տեսնել:

Վերջին խոսքերն էր
«Ի՞նչ են ասում հեռուստացույցով», կարծես զգում էր, որ իրավիճակը վատթարանում է։ Ասում էր․ «Լավ նայեք ձեզ», իսկ երեխաներին ասում էր ասում էր, որ լսեն իրենց մայրիկին:

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 27-ին՝ իր մեծ աղջկա ծննդյան օրը, խոստացել էր տուն գալ, բայց չի եկել։ Հոկտեմբերի 28-ին զոհվել է։