
Ծնվել է
1988 թվականի մարտի 12-ին, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և հայրենիքը։ Նվիրված էր ընտանիքին, շատ էր սիրում իր ծնողներին և երեխաներին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում, իսկ ազատ ժամանակ ընտանիքի և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հումորով մարդ էր, անեկդոտներ էր պատմում, և առանց նրա սեղանը դատարկ էր թվում։ Բոլորի հետ ուշադիր էր։ Նվիրված հայր և ամուսին էր։
Երազում էր
Ճամփորդել։ Աշխատում էր լավ կյանքի համար, ու նրա մեծ երազանքը աշխարհով մեկ ճամփորդելն էր։
Յուրահատկություններ
Ամեն ինչ անում էր նվիրումով։ Շատ աշխույժ էր ու պատրաստակամ։ Կամավոր գնաց կռվի և միշտ ասում էր՝ «Առաջ՝ հանուն հայրենիքի»։
Սիրում էր
Նկարել և գծագրել։ Խմորից պատրաստում էր եկեղեցիների մոդելներ։
Վերջին խոսքերն էր
Սեպտեմբերի 27-ին, պատերազմ մեկնելուց առաջ, ասաց՝ «Գնում եմ, մինչև Բաքու հասնելու եմ» և երգելով գնաց։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 11-ին Հադրութում։ 72 հոգու հետ միասին զոհվել է։