hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալեքս Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։

Երջանկանում էր,
Երբ կարողանում էր մեկին լավություն անել։ Նրա բարությունն անսահման էր։

Ընտանեկան կապը
Հայրն ընկել էր որպես սակրավոր։ Ալեքսը խոստացել էր չթողնել, որպեսզի եղբայրը զգա հոր բացակայությունը։

Նկարագրությունը
Բոլորն ասում էին՝ եթե աշխարհում մի քանիսը լինեին Ալեքսի նման, ամեն ինչ այլ կլիներ։

Երազանքները
Սրտի խնդիրով ու տարեկետումով, կարող էր չգնալ, բայց գնաց։ Երազում էր ունենալ տուն, որ եղբայրը իր տանը մեծանար։

Հարգված էր բոլորի կողմից
։Ընկերասեր, բարի, համեստ, աշխատասեր, հասկացող։ Մեծի հետ՝ մեծ, փոքրի՝ փոքր։

Սպորտն ու հետաքրքրությունները
Նախ կառատեի դասերի էր գնում, հետո՝ համակարգիչների ոլորտ տեղափոխվեց։ Ճանաչողության ու ստեղծագործելու ձգտում ուներ։

Վերջին խոսքը սեպտեմբերի 29-ին
- Էս կռիվը ծախած ա, հավաքվեք, գնացեք…։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 2, Արա լեռ, Ջաբրայիլի մոտ: Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։