
Ծնվել է
Ծնվել է ԼՂՀ-ում, Մարտունու շրջանի Աշան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Միշտ եղել է ուրախ և ոգեշնչվել է իր կրթությամբ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացրել է ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են, որպես բարեխիղճ տղա, համեստ, վատը չկամեցող մարդ։
Երազանքները
Երազում էր կրթվել, աշխատել և իր տունը կառուցել։
Յուրահատկությունները
Յուրահատուկ է եղել նրանով, որ օգնել է հայրիկին բոլոր գործերում։
Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 25-ին, եղել է Դ20-ի նշանառու։ Հայրիկի հետ խոսելիս ասել է. «Մեր գործիքը չի աշխատում, պարապ ենք մնացել»։
Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է հոկտեմբերի 26-ի գիշերը Մարտունի 2-ի դիրքում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։