hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Բադասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թվականի հուլիսի 3-ին, Մեծ Թաղեր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։ 13 տարի ծառայել է որպես դիպուկահար։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների և բարեկամների հետ։ Շատ հայրենասեր մարդ էր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մարդասեր էր, միշտ պատրաստ էր կիսելու ամեն բան։ Հյուրասեր ու բարի էր, բոլորի կողմից սիրված։

Երկու որդիները սպասում են
Որ մի օր իրենց հայրիկը գալու է:

Երազում էր
Հողամաս գնել, գոմ կառուցել և անասուն պահել։

Յուրահատկություններ
Հանգիստ բնավորություն ուներ, բոլորին օգնում էր։ Կատակասեր և բարի մարդ էր, ով հեշտությամբ լեզու էր գտնում մարդկանց հետ։

Սիրում էր
Որսորդությամբ զբաղվել:

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 9-ին։ Զոհվել է ռմբակոծության հետևանքով։