
Ծնվել է
1973 թ․ փետրվարի 7-ին ԼՂՀ-ում։
Երազում էր
Տեսնել ԼՂՀ-ի և Հայաստանի միացումը։ Իր լուման ներդնել Հայ աշխարհի զորացման գործում՝ գաղափարով, ծառայությամբ, օրինակով։
Ազատ ժամանակը քիչ էր
Բայց միշտ ընտանիքինն էր՝ երեք որդիներին դաստիարակելով հայ պատմության շնչով։
87 երեխա ունեմ, ձեզանից բացի…
Ասում էր հաճախ։ Որդին փոքր ժամանակ չէր հասկանում խոսքերի իմաստը, խանդում էր։
Պատասխանատվության ուղին
Իգորը Պաշտպանության բանակում ծառայում էր մեծ նվիրվածությամբ, հաճախ՝ բացակայելով անձնական առիթներից։
Մարդ տեսակը
Նրա հայրենասիրությունը, աշխարհայացքը, նրբանկատությունը դարձրել էին նրան բոլորի սիրելին ու վստահելի առաջնորդը։
Ամենամեծ երազանքը
Պապիկի քաղցրությունը զգալն էր։ Ցավոք, չհասցրեց։
Վերջին զրույցը հոկտեմբերի 25-ին
Զանգել է որդուն․ «Այստեղ սառնասրտորեն պետք է լինես, եղիր ուշադիր։ Մի՛ մոռացիր՝ ամառը քո հարսանիքին պտի լավ խմենք…»։
Վերջին հրամանը
Չէր թողել, որ որդին լինի իր կողքին։ Որդու վրդովմունքին պատասխանել էր․ «Եղիր ուշադիր, ԱԹՍ-ներին հանկարծ չթերագնահատես, միշտ վերև նայիր…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 26-ին, Շեխեր գյուղում։