hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 5-ին, ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր իր հայրենիքով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում էին որպես կատակասեր, աշխատասեր, օձը բնից հանող, կամքի ուժով։

Երազանքները
Երազում էր ամուսնանալ, ավելի մեծ խորությամբ զբաղվեր անասնապահությամբ։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր բոլորի հանդեպ չափազանց հոգատար վերաբերմունքով։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 18-ին։ Ասել է, որ «Մամ, ասա թող եղբայրս տուն գա պատերազմից, ինքը երեխաներ ունի, ես՝ ոչ»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է հոկտեմբերի 23-ին «Ավան» կոչվող տեղամասում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։