hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ծնվել է ԼՂՀ-ում, Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր իր ուսումով և շախմատ խաղալով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ժամանակը անցկացնում էր ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան նկարագրում են որպես բարի, ընկերասեր, բոլորին հասնող, խելացի և հավասարակշռված մարդ։

Երազանքները
Երազում էր Երևանում ապրել, սովորել է «Այբ»-ում։ Երազում էր ավելի խորը սովորել ծրագրավորում։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր պարտաճանաչությամբ և պատասխանատվությամբ։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 6-ին։ Ասել է, որ «Եղբայրներիս լավ նայեք, չանհանգստանան իմ մասին։ Լավ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը
Վերջին մարտը եղել է Հադրութում Յաշմայի դեմ մարտնչելը։ Մահացել է հոկտեմբերի 10-ին կամ 11-ին։ Մահվան մասին իմացել են հոկտեմբերի 15-ից հետո, բայց դին գտել են դեկտեմբեր ամսին անտառից։