hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Դեղոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թվականի հուլիսի 11-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։ Անկեղծ ու բարի մարդ էր և փոքրիկ երեխաներին շատ էր սիրում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի ու նվիրված մարդ էր: Միշտ օգնում ու հասնում էր բոլորին:

Երազում էր
Երեխաների նպատակներն իրականացնել, սեփական տուն ունենալ և վերանորոգել այն։

Յուրահատկություններ
Ազնվությունը, բարությունը և մարդ տեսակը շատ ուրիշ էր։ Հյուրասեր էր, սիրում էր հավաքել իր ընկերներին։

Սիրում էր
Հետաքրքիր իրեր պատրաստել:

Վերջին զրույց
Հոկտեմբերի 4-ին ասել է՝ «2 օրով գնում ենք հետախուզության, վերջացնենք, կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հետախուզության ժամանակ՝ Արեգասարի բարձունքը գրավելու նպատակով: Կռվել է թշնամու դեմ, վիրավորվել ոտքից և հետո զոհվել: Ամենասկզբից եղել է Մեծն Տիգրան աշխարհազորային գնդում։