hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էրիկ Եղիյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ օգոստոսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Ներշնչանքը
Ուժ էր ստանում մարդկանցից՝ հատկապես սիրած էակից ու մորից։

Ժամանակի արժեքը
Սիրում էր լինել ընտանիքի, ընկերների ու ընկերուհու կողքին։

Նրան հիշում են
Որպես կամքի ուժով լի, լուրջ ու նվիրված տղա՝ երբեք չհանձնվող։

Երազում էր
Ամուսնանալ, կառուցել ընտանիք, ապրել խաղաղ։

Փոխված բնույթը
Մանուկ հասակում՝ չարաճճի, բանակից հետո՝ մոր վստահելի հենարանը։

Վերջին հանդիպումը
Մոր հետ հանդիպել էր սեպտեմբերի 24-ին։

Վերջին խոսքը սեպտեմբերի 27-ին
«Բան չկա, հանգիստ եղե՛ք, հասկանանք ինչ է կատարվում»,- ասել էր սեպտեմբերի 27-ին։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում։