hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Մովսիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թվականի հոկտեմբերի 19-ին, Վայոց ձորի, Մալիշկա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։ Շատ բարի և հոգատար մարդ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, եղբայրների և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի մարդ էր, ով 13 տարեկանից հովիվություն էր անում՝ մորն օգնելու և տունը պահելու համար։ Կյանքը տվել է իր ընկերների համար:

Երազում էր
Տուն ունենալ։ Այդ երազանքը իրականացավ, սակայն արդեն իրենից հետո։

Յուրահատկություններ
Անչափ բարի ու հոգատար էր։

Սիրում էր
Փայտամշակմամբ զբաղվել:

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 11-ին, և զրույցը նման էր հրաժեշտի։ Ասել է՝ «Առանց հայրենիք՝ չկա ընտանիք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 14-ին, Ջրականում։ Վայքի հրամանատարին դուրս բերելիս զոհվել է։