hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987թ. հունիսի 29-ին Ջերմուկ քաղաքում։

Ուրախանում էր իր կյանքի ամեն նոր քայլից
Պաշտոնի բարձրացում, ձեռքբերում, երեխաների ժպիտ։

Թեև հաճախ տանը չէր լինում
Ընտանիքը նրա հոգու կենտրոնն էր, իսկ ընկերները՝ եղբայրներ։

Բոլորը նրան հիշում են որպես
Բարի, նվիրված, հուսալի մարդ՝ միշտ պատրաստ օգնելու։

Չիրականացած երազանքները
Սովորում էր իրավաբանական բաժնում, կիսատ մնաց։ Մեծ ցանկություն ուներ տուն գնել՝ ընտանիքի համար։

Սիրելի սովորությունները
Սիրում էր ընթերցանությունը։ Ձեռքով պատրաստում էր գեղեցիկ աշխատանքներ՝ օրինակ՝ շշերի վրա ձևավորումներ։

Վերջին խոսքը հոկտեմբերի 10-ին
- Երեխաներիս լավ կնայես, ես էս տեղից հետ չեմ գալու…։

Եղբայրական խնդրանքը
- Ընտանիքիս մենակ չթողես…։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 14, Ջաբրայիլ: Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։