hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաղինակ Բաղդասարյան
2012 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թվականի ապրիլի 2-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոսկերչությունը, երազում էր ոսկերիչ դառնալ:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ շփվող չէր, ընտրող էր, թե ում հետ շփվեր։ Բարի և համբերատար էր։ Ուներ մեղմ բնավորություն, գիտեր ում հետ ոնց պետք է շփվել:

Երազում էր
Լինել լավ ոսկերիչ, ունենալ իր արհեստանոցը։

Յուրահատկություններ
Սերը դեպի մանր աշխատանքներ և մանկական խաղալիքների վերանորոգում։

Սիրում էր
Բանաստեղծություններ կարդալ՝ Տերյան, Սևակ: Մայրիկի ծննդին բանաստեղծություններ էր ուղարկում:

Վերջին զրույց
2012 թվականի սեպտեմբերի 12-ին մոր հետ զրուցելիս մայրը հարցրել է, թե ինչ կցանկանա, որ ուղարկեն, ասել է՝ «Մամա, բան չեմ ուզում, հաց ու լավաշ ուղարկեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թվականի սեպտեմբերի 25-ին Մարտակերտում, ազդանշանային լարը վերանորոգելու ժամանակ զոհվել է՝ բարկանալով, որ այն պոկված է և կարող է դիվերսիայի հետևանք լինել։ Արժանացել է Արիության և Տիգրան Մեծի մեդալների։