hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Զորիկ Գեվորգյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թվականի հունվարի 29-ին, Իջևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ստեղծագործելը, գրելն ու նկարելը: Շատ հոբիներ ուներ, գիտեր ինչի համար է ծնվել: Բնությունն էր սիրում, սիրում էր հետազոտել, քայլել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, փոքր երեխաների և սիրելիի հետ։ Երբեմն սիրում էր նաև մենակ լինել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անսահման բարի էր, օգնում էր բոլորին։

Երազում էր
Շրջագայել և երջանկացնել ծնողներին։

Յուրահատկություններ
Կարեկցող բնավորություն ուներ՝ օգնում էր կաիրքավորներին։

Սիրում էր
Նկարել, գրել, քայլել, հետազոտել և բնության մեջ լինել:

Վերջին խոսքերն էր
Օգոստոսի 1-ին խոսել է քրոջ հետ՝ հարցնելով թե ինչպես է ընտանիքը:

Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թվականի օգոստոսի 1-2-ին, դիրքերում։ Հարձակում է եղել՝ գերիներ և տարածքներ վերցնելու նպատակով: Նա կարողացել է իր կրակոցներով ութից ավել զոհ տա թշնամուն: Այնուհետև դիպուկահարի կրակոցից մահացել է: