
Ծնվել է
1991 թվականի մայիսի 30-ին, Կապանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սիրում էր ֆուտբոլ, լող և թենիս։ Մասնակցել է մարզային մրցումների և ստացել պատվոգրեր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Շատ կապված էր ընկերոջ ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մեծերին հարգող, մարդամոտ և աշխույժ էր։ Ընկերոջ համար կյանքը կտար։
Երազում էր
Շարունակել զինվորական ծառայությունը։ Ուզում էր վերադառնալ և շարունակել իր զինվորական գործը։
Յուրահատկություններ
Զուսպ, գաղտնապահ և նվիրված։ Հրամանատարի խոսքով՝ իր նման զինվոր չեն տեսել։
Վերջին զրույց
Ապրիլի 24-ին Մոր հետ զրուցելիս ասել է՝ «Մամ, արխային մնա, ես վախենալու բան չունեմ»: Իր արձակուրդի ժամանակն է եղել, սակայն չի գնացել, ասելով, որ ընկերոջն է տվել, քանի որ նա դրա կարիքը ավելի շատ է ունեցել: «վերջի պոստնա գնամ գամ ու կգամ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2010 թվականին Մատաղիսում։ Թշնամու կրակոցի հետևանքով գլխից վիրավորվել է։ Զոհվել է՝ հակառակորդին պատասխան կրակ տալով։