hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նորայր Պետրոսյան
2013 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թվականի հուլիսի 2-ին, Քաջարանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը՝ մասնավորապես բոքսը։ Ընդունվել էր Կապանի Պոլիտեխնիկական ինստիտուտ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Քույրիկների, ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մեծերին օգնող, աղջիկներին սատարող և ընկերասեր էր։

Երազում էր
Ապրել նոր բնակարանում և ամուսնանալ։

Յուրահատկություններ
Հայրենասիրությունը, անսահման հոգատարությունը, բոլորին օգնելու ցանկությունը և սիրալիր լինելը: Ասում էր՝ «Տղան պետք է ծառայի և ընտանիքին սատար կանգնի»։

Սիրում էր
Սպորտը:

Վերջին խոսքերն էր
«Մամ ջան, կգամ, կօգնենք, ամեն ինչ լավ է լինելու, քիչ մնաց»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2013 թվականի օգոստոսի 23-ին, Մեղրիի Ագարակի սահմանին։ Վիրավորվել է՝ ընկերոջը պաշտպանելու ժամանակ։