
Ծնվել է
1994 թվականի հուլիսի 26-ին, Սամարաում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բոքսը, ձյուդոն ու սամբոն։ Հայաստանի Ձյուդոյի և Սամբոյի չեմպիոն էր և սովորում էր Պետական Համալսարանի Իրավագիտության բաժնում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ՝ յուրովի շփվելով բոլորի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր և սարսափելի բարի էր։
Երազում էր
Ուսումը շարունակել և սպորտում աշխատել։ 2014 թվականի Դեկտեմբերին պետք է նշանվեր։
Յուրահատկություններ
Լուսավոր էր, ընկերասեր և կամեցող։ Չկար մի տեղ, որտեղ չսիրեին նրան։
Վերջին խոսքերն էր
Հուլիսի 23-ին, պոստեր բարձրանալուց առաջ զանգել էր մորը․ «Մամա, ստեղից կապ չկա, ուզում եմ ձենդ լսեմ ու հանգիստ գնամ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թվականի հուլիսի 31-ին, Տոնաշենում։ Ընկերոջ ձայնը հեռվից լսելով գնացել է, որ օգնի և միայանկ 7 թուրքերի հետ ձեռնամարտի մեջ է մտել։ Նրան ուզել են գերի տանեն, բայց տեսնելով որ դիմադրում է, սպանել են։ Տոնաշենի 3-րդ բատալյոնը անվանել են նրա անունով։