
Ծնվել է
1994 թվականի հունիսի 14-ին, Ծյումեն, Ռուսաստան։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ամառ այցելում էր Հայաստան, հիանում էր Արարատով և ուզում էր մշտապես վերադառնալ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հորեղբոր երեխաների և հարազատների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, յուրահատուկ բնավորությամբ, մեծերին օգնում էր, հատկապես պապիկին։
Երազում էր
Սովորել ոստիկանության դպրոցում՝ անարդարության դեմ պայքարելու նպատակով։
Յուրահատկություններ
Անարդարություն չէր ընդունում, նրբանկատ և հոգատար էր։ Հատկապես հոգատար ու սիրով էր մայրիկի հանդեպ: Միշտ օգնում էր նրան և շատ յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում նրա հանդեպ:
Սիրում էր
Երազել և սպորտով զբաղվել:
Վերջին խոսքերն էր
2014 թվականի հուլիսի 10-ին զանգել է՝ կարճ խոսելով, ասել․ «Միայն կարոտն ա», և ավելացրել՝ «գնամ բանակ, հետ չեմ գալու»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թվականի հուլիսի 11-ին, դիպուկահարի կրակոցից։