
Ծնվել է
1994 թվականի հունիսի 30-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, նվագելը, և իր դհոլը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի և բոլորի հետ՝ լինեին նրանք դպրոցական, բակի, թե ուսանողական ընկերներ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ շփվող էր, անմիջական, կազմակերպչական հմտություններ ուներ, միշտ նախաձեռնող էր։
Երազում էր
Ուսումը շարունակել և աշխատել։
Յուրահատկություններ
Աշխույժ էր, արդարամիտ և երբեք հին ընկերներին չէր մոռանում։
Սիրում էր
Նկարելն ու քանդակագործությունը: Սովորել էր դինոզավրերի սարքավորումների բաժնում։
Վերջին խոսքերն էր
«Ես ուզում եմ սերժանտական դասերի մասնակցել, որ գնամ դիրքեր»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ Մարտակերտում։ Թշնամու հարձակման ժամանակ միայնակ կռվել է մինչև փամփուշտները վերջացել են։ Իր գործողություններով փրկել է ողջ խմբի կյանքը։ Նրա մասին գրված է «Ապրելու բանաձևը» գիրքը, և Ավանում գործում է թանգարան՝ նվիրված նրան։