hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իվան Բաբայան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ օգոստոսի 6-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղում։ Լուռ ու հանգիստ բնավորությամբ էր մեծացել։

Ոգեշնչման աղբյուրը
Սիրում էր մեքենա վարել, ճանապարհորդել, բաց տարածքներում գտնել ազատություն։

Ամուսնացած էր
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի հետ։

Նրան հիշում են
Որպես լուրջ, հանգիստ ու հասկացող մարդ, ում կարելի էր վստահել։

Երազում էր
Երեխա ունենալ, ստեղծել լիարժեք ու ջերմ ընտանիք։

Բազմախոս չէր
Բայց կարողանում էր լսել ու հասկանալ խորքից։

Վերջին առօրյա զրույցը օգոստոսի 14-ին
Ինչ կա -չկա, հեռախոսս զարյադկա չունի, դնեմ, հետո կզանգեմ…։

Վերջին մարտը
2015 թ․ օգոստոսի 15-ին, Մարտակերտում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։