hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիդ Դավիթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ Օգոստոսի 18-ին Աբովյան քաղաքում։

Ընտանեկան կյանքը
Նրա ուժի ու ուրախության աղբյուրը երեխաներն էին։ Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի ու ընկերների կողքին։

Բնավորության գծերը
Էներգիայով լեցուն, միշտ ուրախ, յուրահատուկ կենսական ուժ ուներ, որը շրջապատին էներգիա էր հաղորդում։

Երազանքները
Երազում էր իր երեխաների համար ապահով ապագա կառուցել՝ ազատ ու խաղաղ հայրենիքում։

Վերջին զրույցը
2020 թ․ հոկտեմբերի 26-ին ասել է՝ «Էսա կզանգեմ, ստեղ մարդ կա իրանցից, ազատվենք, կզանգեմ»։

Վերջին մարտը
Տեղի է ունեցել Թաղավարդում 2020 թ․ հոկտեմբերի 27-ին։ Դիպուկահար էր, թշնամու զենքերը վերցնում էր, որ սեփական փամփուշտները սպառվելու դեպքում շարունակի կռիվը։