hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Անդրեասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի սեպտեմբերի 24-ին, Կապանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մաթեմատիկան և կարատեն։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և պարապմունքներ անելով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Քչախոս էր և յուրաքանչյուրը չէր կարող դառնալ նրա ընկերը։

Երազում էր
Վերանորոգել իրենց տունը։

Յուրահատկություններ
Գյուղական աշխատանքներն ու շրջապատի նկատմամբ հոգատարությունը նրան առանձնացնում էին։

Սիրում էր
խոհանոցում ստեղծագործել և փայտից խաչեր պատրաստել, հատկապես բանակում։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին խոսել է մոր հետ՝ խուսափելով մանրամասներ հայտնել կռվի մասին։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Արա լեռան մոտ, Հորադուզի կողմերում, որտեղ մարտնչում էր իր ջոկի հետ։