
Ծնվել է
1989 թվականի մարտի 9-ին, Թալինում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
հայրենասիրությոնը։ Սիրում էր կարդալ գրքեր, դիտել հայրենասիրական ֆիլմեր, և խաղերում էլ աչքի էր ընկնում որպես առաջատար։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ երեկոները դիտելով հայկական ֆիլմեր։ Ուներ ընկերուհի։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր էր, մեծերին հարգող, փոքրերին օգնող և շատ նվիրված։
Երազում էր
Ուզում էր սեփական ավտոսարքելու կայան ստեղծել։ Ասում էր, որ հայրենի հողին դնելը այլ էներգիա է տալիս և չէր պատկերացնում կյանքը օտար հողի վրա։
Յուրահատկություններ
Խղճով էր, պատրաստակամ։ Բարի էր, հումորով և շատ նվիրված։
Սիրում էր
Գրել: Դպրոցական տարիներից գրում էր շարադրություններ և տեղադրում էր աշխատանքներ Արփի Սոլարում։ Ասում էր՝ գիրք է գրելու։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 23-ին առավոտյան զանգել էր մորը և նշել, որ իրավիճակը լավ չէ։ Ասել էր. «Սիրում եմ բոլորիդ, հետո կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Ֆիզուլիում։ Վիրավորվել էր, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, մահացել։