hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի օգոստոսի 18-ին, Սիսիանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մարդկանց օգնելը և նրանց համար զոհաբերվելը։ Ուժեղ կամքի տեր մարդ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Թափով և ուժեղ բնավորությամբ մարդ էր, ում հաճախ կոչում էին «Առյուծ Մհեր»։

Երազում էր
Գնել տուն և բացել փուռ։

Յուրահատկություններ
Բոլորի համար անում էր ամեն ինչ, որպեսզի նրանց համար ամեն ինչ լավ լիներ։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 10-ին երեկոյան զանգել և ասել է, որ ամեն ինչ լավ է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Հադրութ տեղափոխվելիս։ Նա և իր ջոկը հայտնվել են ծուղակում և պայքարել։