
Ծնվել է
2002 թ․ ապրիլի 15-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։
Շատ նախասիրություններ ուներ
Զբաղվում էր թեքվանդոյով, արժանացել էր բազմաթիվ մրցանակների, սիրում էր ձկնորսություն, դհոլ էր նվագում։
Զորակոչվեց բանակ
Մեկ ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։
Վերջին օրերը
Սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգել է եղբորը․ «Պատերազմ է, երկնքից կրակ է թափվում»։
Մայրը վերջին անգամ նրա ձայնը լսել է սեպտեմբերի 26-ին
«Մա՛մ, եթե փրկվեմ, լավ է, եթե ոչ՝ ուրեմն հերոս եմ»։
Երազում էր
Բացել դհոլի ստուդիա, սովորել կոնսերվատորիայում, ստեղծել թեքվանդոյի խումբ։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27, Հադրութ։