
Ծնվել է
2002 թվականի հունվարի 18-ին, Ճամբարակում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, զբաղվում էր կարատեով, ձյուդոյով և բոքսով։ Ուներ բազում պատվոգրեր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխատասեր, ընկերասեր, կարգապահ, ազնիվ, համեստ և գաղտնապահ էր։
Երազում էր
Ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ, զբաղվել փրկարարական գործով և մոտ մնալ սպորտին։
Յուրահատկություններ
Նվիրված որդի էր, իր գործին նվիրված և պատրաստ կյանքը տալ ընկերների համար։
Սիրում էր
Փայտից քանդակներ պատրաստել և հետաքրքրվում էր ամեն գործով։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 1-ին ասել է «Ով ինձ ճանաչում ա,բոլորին կբարևես, լավ եղեք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
հոկտեմբերի 3-ին՝ Մատաղիսում, շրջափակումից դուրս գալու ժամանակ։