
Ծնվել է
2001 թ․ հունվարի 18-ին Երևանում։
Մեծացել է մտավորականի ընտանիքում
Դաստիարակվել է արվեստի, գրականության և հայրենիքի հանդեպ սիրո արժեքներով։
Հայրը՝ երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը
Որդուն անվանակոչել էր ի պատիվ Արցախյան պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի։
Փոքր տարիքից աչքի էր ընկնում
Խոհուն բնավորությամբ, բացառիկ գրական տաղանդով։
11 տարեկանում գրել է իր առաջին պատմվածքները
Որոնք հետո տպագրվեցին առանձին գրքով։
Նրա գործերը խորիմաստ էին
Լցված կյանքի և մահվան փիլիսոփայությամբ։
Սկսվեց պատերազմը
Կռվեց ամենաթեժ ուղղություններում՝ Վարանդա, Հադրութ, իսկ հետո տեղափոխվեց Շուշի։
Վերջին խոսքերը
Զոհվելուց մեկ ժամ առաջ զանգահարեց հորը․ «Պինդ մնացեք»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7, Շուշի։